Facebook-ում կարելի է մեկ հպումով անջատել բոլոր ծանուցումները

Facebook-ում հնարավոր կլինի մեկ սեղմումով  անջատել բոլոր ծանուցումները:

Mashable-ի փոխանցմամբ,  նոր գործառույթն այժմ թեստավորման փուլում էգտնվում: Սրա շնորհիվ օգտատերերը կկարողանան ժամանակավոր անջատել Facebook-ի բոլոր ծանուցումները՝ սեղմելով համապատասխան կոճակին: Օգտատերը հնարավորություն կունենա նշել որոշակի ժամանակահատված, որից հետո ծանուցումները նորից  կվերականգնվեն:

«Չանհանգստացնել» կոճակը կարող է գործարկվել ընկերության նոր ուղղության շրջանակներում, որն ուղղված է օգտատերերի «թվային առողջությանը». այժմ Facebook-ը հետևելու է  սոցցանցում մարդկանց անցկացրած ժամանակին և զգուշացնելու է համացանցի կախվածության բացասական հետևանքների մասին: