Google-ը թույլատրում է կարդալ Gmail-ի նամակները

Google-ը թույլատրում է կարդալ Gmail-ի  նամակները

Google-ն անցյալ տարի խոստացել էր սահմանափակումներ մտցնել Gmail-ի մուտքային հաղորդագրություններից տվյալների հավաքման համար, բայց ինչպես պազրվում է՝ ընկերությունը չի կատարել խոստումը: Google-ը դեռ շարունակում է թույլատրել կողմնակի հավելվածներ մշակողներին կարդալ փոստային ծառայության օգտատերերի հաղորդագրությունները:

Ներկայումս Gmail-ի  օգտատերերի անձնական նամակներին մուտք ունեն հարյուրավոր ընկերություններ: Այդ ընկերություններից մեկը Return Path-ն է: Այն տվյալներ է հավաքում շուկայագետների համար՝ սքանավորելով Google-ում, Microsoft-ում և Yahoo-ում ավելի քան 2 մլն օգտատիրոջ էլեկտրոնային փոստ:

Ընկերության համակարգիչների միջով մեկ օրվա ընթացքում շուրջ 100 միլիոն էլեկտրոնային նամակ է անցնում: Աղբյուրների համաձայն, մի քանի տարի առաջ հաղորդագրությունների վերլուծությունը իրականացնում էին  Return Path-ի աշխատակիցները. օրինակ, նախանցյալ տարում ընկերության աշխատակիցները կարդացել  են մոտ 8 հազար հաղորդագրություն:

 

Թեգեր: Gmail, Google