Հնդկաստանը կոչ է արել WhatsApp-ին պայքարել կեղծ լուրերի դեմ

Հնդկաստանը Facebook-ին խնդրել է միջոցներ ձեռնարկել WhatsApp Messenger-ում կեղծ լուրերի դեմ պայքարելու համար:

Նման լուրերը վերջին մի քանի ամսվա ընթացքում երկրում մի շարք հաշվեհարդարների և ծեծկռտուքների առիթ են դարձել:

Այս տարի WhatsApp-ում երեխաների առևանգման մասին կեղծ հաղորդագրությունները Հնդկաստանում ավելի քան տասնյակ մարդկանց զանգվածային ծեծի պատճառ են դարձել: Անցյալ շաբաթ   մի խումբ մարդիկ մյուսներին ծեծելով մահվան են հասցրել:

«Նման իրադարձությունների վերաբերյալ խորը անհագստությունը փոխանցվել է WhatsApp-ի բարձրաստիճան ղեկավարությանը, և նրանց առաջարկվել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իրավիճակի կարգավորման համար», – ասվում է հնդկական ՏՏ ծառայության հաղորդագրության մեջ:

Իրավապահ մարմինները քայլեր են ձեռնարկում սպանությունների մեղավորներին ձերբակալելու համար, սակայն WhatsApp-ի միջոցով կեղծ լուրերի կրկնակի հոսքը նույնպես խորը մտահոգություն  է առաջացնում: