Նոր iPad-ը կստանա Face ID գործառույթ

Նոր iPad-ը կստանա Face ID գործառույթ

Նախորդ տարի թողարկված iPhone X-ի ամենաուշագրավ հնարավորություններից էր Face ID-ին։ Apple-ի մյուս արտադրանքը iPad-ը նույնպես գնում է iPhone-ի հետքերով։ iOS-ի համար տարբեր ծրագրեր ստեղծող Սթիվ Թրոութոն-Սմիթը այս ապացույցը գտել է iOS 12-ի բետա տարբերակում․ այսուհետ iPad-ում հասանելի կլինի Avatar Kit հնարավորությունը, որը թույլ է կտա ստեղծել մեմոջիներ և անիմոջիներ։

Հավելված մշակող մյուս ծրագրավորող Գիլերմո Ռեմբոն էլ համացանում տեղադրել է iOS 12-ի սքրինշոթ, որն արված է iPad-ով։ Դրանում երևում է, որ Face ID-ին պլանշետի մեջ արդեն իսկ տեղադրված է, մնում է միայն անել համապատասխան կարգավորումներ։

Թեգեր: Avatar Kit, Face ID, iPad