Amazon-ն առանց դրամարկղերի եւ վաճառողների երկրորդ սուպերմարկետը կբացի

Amazon-ն առանց դրամարկղերի եւ վաճառողների երկրորդ սուպերմարկետը կբացի

Ամերիկյան խոշորագույն Amazon ձեռնարկությունը հաստատել է, որ 2018 թվականի աշնանը Սիեթլում կբացվի թվով երկրորդ սուպերմարկետն առանց դրամարկղերի և վաճառողների: Այս մասին հաղորդում է GeekWire-ը:

Հրատարակության հաղորդմամբ, նոր Amazon Go խանութը տեղակայված կլինի Madison Centre նոր 36-հարկանի շենքի առաջին հարկում:

Սուպերմարկետ մուտք գործելու համար անհրաժեշտ է բեռնել Amazon Go հատուկ բջջային հավելվածը, ստեղծել նոր էջ և այն կապել բանկային քարտի հետ: Մուտքի մոտ հարկավոր է սմարթֆոնը անհատական QR ծածկագրով դնել տուրնիկետի վրա:

Թեգեր: Amazon, Amazon Inc