Apple-ը կհեշտացնի iPhone-ից լուսանկարներ ուղարկելու գործընթացը

Apple-ը iOS 12-ի նորարարության օգնությամբ թույլ կտա  iPhone-ից լուսանկարներ ուղարկել առանձին-առանձին: Այս մասին հաղորդում է Life-ը՝ հղում անելով MacRumors-ին: Կավելացվի պատկերակ, որին  սեղմելով, օգտվողը կստանա կոնկրետ պատկերի, ոչ թե ամբողջ ալբոմի հղումը:

Դրա համար նկարը պետք է սինխրոնացված լինի iCloud ամպային պահեստարանում:

Սա բավական կհեշտացնի Apple-ի ամպային պահեստարանի օգտագործումը: Նոր գործառույթով կոնկրետ նկարը հասանելի կլինի բոլորին, ովքեր կստանան հղումը: