Meizu 16-ը կներկայացվի օգոստոսին

Meizu ընկերության գլխավոր տնօրեն Ջեկ Վոնգը հայտարարել է, որ արդեն օգոստոս ամսին ընկերությունը կներկայացնի սմարթֆոնների նոր շարք։ Թեև ապրիլ ամսին ներկայացվել էր Meizu 15 հոբելյանական շարքը, սակայն դա չի խանգարում, որպեսզի ընդամենը կես տարի անց ընկերությունը ներկայանա նոր տարբերակով։

Համացանցում Meizu 16-ի վերաբերյալ հայտնվել է նոր տեղեկատվություն` լուսանկարի տեսքով։ Հրապարակված լուսանկարում երևում է, թե որտեղ է տեղակայված մատնահետքի սքաները։ Եթե վստահենք շրջանառվող լուրերին, ապա Meizu-ի նոր տարբերակը նման չի լինի իրեն նախորդող մոդելներին։ Սմարթֆոնը կթողարկվի Snapdragon 710 և Snapdragon 845 պրոցեսորների տարբերակով։