Հայաստանին կիբերանվտանգության հարցով պետական մարմին է անհրաժեշտ

Հայաստանին կիբերանվտանգության հարցով պետական մարմին է անհրաժեշտ

Հայաստանը կիբերանվտանգության համար պատասխանատու պետական մարմին պետք է ստեղծի: Այս մասին հուլիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա ապրիլին և մայիսին Ադրբեջանի քարոզչությունը քնած ռեժիմում է գտնվում, քանի որ Հայաստանում իրադարձություններն այնքան արագ էին զարգանում, որ Ադրբեջանը չէր կարողանում կողմնորոշվել, թե կոնկրետ ինչ ուղղություններով իրականացնել իր աշխատանքը: Սրան նպաստել է նաև այն, որ Ադրբեջանի իշխանությունները հերթական կոռուպցիոն սկանդալի մեջ էին ընկել, որը հնչեցվել էր լրագրողների միջազգային խմբի կողմից՝ ամերիկյան լոբբիի թեմայով:

Վերջին շրջանում, երբ Հայաստանում իրավիճակը կարելի է բնորոշել որպես ավելի հանգիստ, Ադրբեջանը սկսել է ակտիվացնել հակահայկական քարոզչությունը: Սա վերաբերում է նաև սահմանին թշնամու ուժերի ակտիվացմանը եւ դա բնակչությունը մարտական ձեւով ներկայացնելուն՝ որպես ճշմարտություն հրամցնելով գործընթացներ, որոնք իրականություն հետ որևէ կապ չունեն: Օրինակ, փորձ էր արվել հասարակությանը ապատեղեկացնել իբր Նախիջեւանում դիրքերի ամրապնդման մասին: Մարտիրոսյանի խոսքով՝ այս ամենն արվում է Ադրբեջանի բնակչությանը ոգեշնչելու համար:

Մինչդեռ, ըստ փորձագետի, Հայաստանում պետական ​​մակարդակով Ադրբեջանի քարոզչական մեքենային հակազդելու խնդիր կա: Իսկ մինչև այդ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ակտիվացման փորձեր է անում սոցիալական ցանցերում՝ կեղծ տեղեկություններ տարածելով հեշթեգերի միջոցով: Բացի այդ, մայիսին ադրբեջանցի հաքերները փորձեր են ձեռնարկել կոտրել հայ օգտատերերի հարյուրավոր էջեր: Ըստ Մարտիրոսյանի՝ Ադրբեջանում պետական ​​մակարդակով հաքերային միավորումներ կան, որոնք աշխատում են ոչ միայն Հայաստանի դեմ, այլև՝ ադրբեջանական ընդդիմության:

Իր հերթին, Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան նշել է, որ ադրբեջանական քարոզչության դեմ քայլեր պետք է ձեռնարկվեն պետական մակարդակով: Նա նշել է, որ այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակը Ադրբեջանը փորձում է օգտագործել  իր օգտին, ընդ որում, նաև՝ քաղաքական մակարդակով: Սա վերաբերում է նաև ղարաբաղյան կարգավորման գործընթացին:

Մինչդեռ, անգամ ադրբեջանական այս, թվում է թե, կարգավորված մեքենայում պարբերաբար խափանումներ են լինում: Այդպես, Ադրբեջանում նախօրեին հերթական անգամ շփոտել էին Հայաստանի և Կոլումբիայի դրոշները՝ Աշծարհի գավաթի կապակցութամբ ներկելով Բաքվի շենքերից մեկը հայկական դրոշի գույներով: Նման կիքսները, կարծես, արդեն ավանդույթ են դարձել: Ադրբեջանում Հայաստանի և Կոլումբիայի դրոշները հաճախ են շփոթում հակահայկական գործողությունների ակցիաների ժամանակ, ինչի հետեւանքոց Կոլումբիայի դրոշը բազմիցս սխալմամբ հանրայնորեն այրել են: Փորձագետի խոսքով՝ իրավիճակին, ի վերջո, ստիպված էին արձագանքել Կոլումբիայի իշխանությունները: