Ադրբեջանցիները «Ղարաբաղ» անունով հավելված են ստեղծել

Ադրբեջանի երիտասարդական միությունը նոր հավելված է ստեղծել, որի շնորհանդեսն արդեն կայացել է։ Նոր հավելվածը  ստացել է Ղարաբաղ անվանումը և դրա գլխավոր գործառույթը լինելու է հանրության լայն շերտերն ու բոլոր հետաքրքրվող մարդկանց պատմել Լեռնային Արցախի հանրապետության ճիշտ պատմությունը։ Ինչպես նաև հավելվածի միջոցով տեղեկատվություն են ապահովելու հայ–ադրբեջանական, հայ–ղարաբաղյան կոնֆլիկտի զարգացումների մասով։

Հավելվածը հասանելի կլինի 3 լեզվով։ Նախապատվությունը տրված է անգլերենին, քանի որ որպես թիրախային խումբ հեղինակներն ընտրել են հենց արտասահմանյան օգտատերերին։