Չինացիները գրավում են ռուսական շուկան․ Xiaomi-ն առաջատարների եռյակում է

Չինացիները գրավում են ռուսական շուկան․ Xiaomi-ն առաջատարների եռյակում է

Ինչպես ամբողջ աշխարհում, Ռուսաստանում նույնպես չինական Xiaomi ընկերությունը շարունակում է գրանցել հաջողություններ։ Այս տարվա առաջին կեսին Xiaomi-ն Ռուսաստանում վաճառքների թվով հայտնվել է թոփ եռյակում։ Չինական մեկ այլ բրենդ՝ Huawei-ն էլ, իր հերթին բարելավում է դիրքերը և գրանցում լավ ցուցանիշներ։

Avito հարթակում այս սմարթֆոնները ճանաչվել են ամենահայտնին։ Նախորդ տարվա տվյալների հետ համամետած՝ Xiaomi-ն 2018-ին գրանցել է 1,2%-ի աճ։ Սմարթֆոնների միջին արժեքը նախորդ տարվա նկատմամբ աճել է 5,3%-ով․ 1 սմարթֆոնի համար սահմանվել է 8 910 ռուբլի։

Այս եռյակում Xiaomi-ին հաջորդել է Samsung-ը՝ 8120 ռուբլի միջին արժեքով, իսկ առաջին հորիզոնականում է Apple-ը, որը շարունակում է կրել ամենաշատ վաճառքներ ունեցող բրենդի տիտղոսը։ Ընկերության սմարթֆոնների միջին արժեքը 13 500 ռուբլի է։

Թեգեր: Russian, smarpthone, Xiaomi