Ինպե՞ս Google-ում տեղեկատվություն փնտրել (մաս 2)

Google որոնողական համակարգը դարձել է մեր կյանքի անբաժան մասը: Որոնողական համակարգում կարելի է գտնել հսկայական քանակության ինֆորմացիա՝ ցանկացած երևույթի վերաբերյալ: Սակայն ոչ միշտ է, որ հնարավոր է գտնել կոնկրետ ինֆորմացիան մեկ անգամից: Դրա համար պետք է ծանոթ լինել մի քանի նրբությունների:

  • Եթե ցանկանում եք գտնել ինֆորմացիան ինչ-որ լեզվով, ապա պետք է պարզապես գրել որոնվող բառը, այնուհետև՝ բացատ, lang, վերջակետ և որոնվող լեզվի կրճատ տարբերակը:

 

  •  Եթե ցանկանում եք գտնել ինֆորմացիան կոնկրետ կայքում, ապա պարզապես պետք է նշել, թե որ կայքում եք ուզում փնտրել՝ որոնվող բառի կամ նախադասության դիմաց գրելով site և կայքի հասցեն:

 

  • Եթե չեք ուզում որոնման պատասխանների մեջ գտնել ինչ-որ բառ, ապա փնտրվող բառը կամ արտահայտությունը գրելուց հետո պետք է գրել այն բառը, որը չեք ուզում գտնել, պարզապես դիմացից ավելացնելով – նշանը և բացատ:

 

  •  Եթե ցանկանում եք գտնել մի քանի բառ մեկ նախադասության մեջ, ձեզ կօգնի & նշանը: Պետք է պարզապես գրել բառերը կամ արտահայտությունները՝ միմյանցից բաժանելով այս նշանով: