Instagram-ի Story-ում նոր սթիքերներ են ավելացել

Instagramը շարունակում է նորություններով ուրախացնել իր հավատարիմ օգտատերերին և մեկը մյուսի հետևից թողարկում է նոր հնարավորություններ ու սթիքերների շարք Story գործառույթում:

Այժմ կարելի է սթորի լուսանկարել կամ ձայնագրել ֆուտբոլային թեմայով, զվարճալի երևալու համար ավելացնել հաստ ունքեր և մորուք, իսկ երաժշտասերների համար Instagram_ն առաջարկում է սթորի ստեղծել Արիանա Գրանդեի նոր կատարման ներքո: