9 հետաքրքիր փաստ Սթիվ Ջոբսի մասին

9 հետաքրքիր փաստ Սթիվ Ջոբսի մասին
  •  Ջոբսը կարող էր դառնալ պոետ և տեղափոխվել Փարիզ, եթե չստեղծեր Apple ընկերությունը: Սրա մասին Սթիվը ասել է ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ջոն Սքալիին:

 

  • Ջոբսը դադարել է հաճախել եկեղեցի 13 տարեկանում: Երբ նա 13 տարեկան էր, Life պաստառի վրա տեսել է քաղցած երեխաների: Նա քննարկել է այդ ամենը իր ուսուցչի հետ և չստանալով պատասխաններ սկսել է չայցելել եկեղեցի և չընդունել քրիստոնեությունը:

 

  •  Ջոբսը առաջին անգամ փորձել է մարիխուանա 15 տարեկանում: Ավելի վաղ նա փորձել է նաև LSD: LSD-ն Ջոբսը փորձել է դպրոցը ավարտելուց առաջ և իր խոսքերով այդ օրը իր համար շատ կարևոր էր և լավագույն օրերից մեկն էր:

 

  • Ջոբսի iPod-ում եղել է Բոբ Դիլանայի ավելի քան 15 ալբոմ և Yo-Yo Ma-ի 3 ալբոմ: Yo-Yo Ma-ի ալբոմների մասին Սթիվը նշել է, որ դա լավագույն ապացույցն է, որ Աստված գոյություն ունի:

 

  •  iPad 2-ում Ջոբսը ներբեռնել էր ընդամենը մեկ գիրք, դա An Autobiography of a Yogi գիրքն էր: Այս գիրքը Ջոբսը կարդում էր ամեն տարի փոքր հասակից:

 

  •  Ջոբսը իր խոսքերում շատ էր նշել,որ անփոխարինելի ոչինչ չկա,բացի ընկերության դիզայներ Ջոնաթան Այվից: Այվը ունի մեծ դեր Apple-ի հիմնական գործում: Ջոբսը Այվին անվանում էր «spiritual partner» – հոգևոր ընկեր: Ջոբսի կինը նշել է, որ նրա համար ամեն ինչ փոխարինելի էր, բացի Այվից:

 

  •  Սթիվ Ջոբսը և իր բիոլոգիական հայրը հանդիպել են իրար չիմանալով, որ նրանք հարազատներ են: Սթիվը հաճախ էր այցելում ռեստորան, որի տերը նրա բիոլոգիական հայրն էր, մինչև այն ժամանակ, երբ իմացավ ճշմարտությունը: Սթիվը չէր վստահում իր հորը և բավականին չոր էր նկարագրում նրան:

 

  •  Ջոբսը տանել չէր կարողանում Google-ի տնօրեն Էրիկա Շմիդտաին, քանի որ կարծում էր, որ նա գողացել է Android-ի գաղափարը: Ջոբսը իր խոսքերում հաճախ է նշել, որ պատրաստ է զոհաբերել իր ողջ կարողությունը,որպեսզի ապացուցի եղելությունը: Նա պատրաստ էր ոչնչացնել Google ընկերությանը Android-ի միտքը գողանալու համար:

 

  •  2011 թվականի աշնանը Ջոբսը սկսեց հանդիպել այն մարդկանց հետ, որոնց հետ ցանկանում էր հանդիպել մահվանից առաջ: Ջոբսը առաջինը հանդիպեց Բիլ Գեյթսի հետ: Ջոբսը Բիլ Գեյթսին չէր համարում տաղանդավոր մարդ: Նրա խոսքերով Բիլը սովորական մարդ է առանց պատկերացումների: Նա ոչ մի բան չի հայտնագործել: Ջոբսի կարծիքով Բիլլը ավելի լավ իրեն կզգար, եթե զարգանար գրականությունում:
Թեգեր: 10 facts, jOBS, Steve Jobs