iPhone-ի նոր մոդելներից մեկը կունենա եռակի տեսախցիկ

iPhone-ի նոր մոդելներից մեկը կունենա եռակի տեսախցիկ

2019 թվականին թողարկվելիք IPhone-ի նոր մոդելներից մեկը եռակի տեսախցիկ կունենա։

ինչը, տեսալուսանկարահանման մեծ հնարավորություններ կտա։ Տեսախցիկը կունենա նաև լրացված իրականության տարրեր։

Economic Daily News-ի փոխանցմամբ՝ եռակի տեսախցիկը  կլինի գաջեթի հիմնական տեսախցիկը` տեղադրված իր սովորական վայրում` հետնամասում։

Ի դեպ, մասնագետները վստահեցնում են, որ  այն ավելի հզոր է, քան  iPhone X-ում TrueDepth համակարգով  դիմային տեսախցիկը:

Երեք մոդուլից կազմված նոր լուծումը թույլ կտա ստերեոսկոպիկ նկարահանումներ իրականացնել: Բանն այն է, որ երեք սենսորներից երկուսը կարողանում նույն օբյեկտը նկարահանել տեսանելության տարբեր անկյուններից: Ապա գործարկվում է, այսպես կոչված, տրիանգուլյացիայի մեթոդը, որը թույլ է տալիս հաշվարկել սարքի եւ օբյեկտի միջև հեռավորությունը:

Այդպես, օգտագործողը հնարավորություն կունենա գործարկել եռակի ֆոտոխցիկը նաև ընդլայնված իրականության տարբեր հավելվածներում: Երրորդ մոդուլը նաև եռակի զում օբյեկտիվ է ստացել: Այսպիսի բարձր ցուցանիշ iPhone-ի մոդելում առաջին անգամ կհայտնվի:

Թեգեր: iPhone, New, Smartphone