Apple-ը ներկայացրել է դասական Macintosh-ի տեսքով AirPods Retro ականջակալները

Apple-ը ներկայացրել է  դասական  Macintosh-ի տեսքով AirPods Retro  ականջակալները

Ինչպիսի տեսք կարող էին ունենալ  AirPods ականջակալները, եթե ստեղծված լինեին 80–ականներին։  Cult of Mac –ը գտել է հարցի պատասխանը։ ColorWare–ը  AirPods–ը ներկայացրել է  դասական Macintosh–ի նկարազարդմամբ։  AirPods Retro–ն ունի գործառույթների նույն հավաքածուն, ինչ դասականները։ Տարբերությունը միայն արտաքին դիզայնի մեջ է` ականջակալների կորպուսին նկարված է Apple–ի հին ծիածանանման տարբերանշանը։

AirPods Retro–ն սահմանափակ քանակությամբ է թողարկվել և հասանելի է ոչ բոլորի համար։ Նորույթը ձեռք բերելու համար ստիպված կլինեք վճարել 400 դոլար։

 

Թեգեր: Air Pods, Macintosh