Ճապոնացիները գնումներ կատարող ռոբոտ են ստեղծել

Տիբայի Տեխնոլոգիաների ինստիտուտը  նոր ռոբոտ է ստեղծել, որը կարող է սուպերմակետներից գնումնր կատարել՝ տիրոջ փոխարեն:

CanguRo անունով ռոբոտն ունի երեք անիվ և արտաքինից շատ նման է կենգուրուի:

Ռոբոտն ունի արհեստական բանականության տարրեր, ինչը թույլ է տալիս նրան տեղաշարժվել՝ խուսափելով ճանապարհի խոչընդոտներից:

Մասնագետների տվյալներով՝ CanguRo-ի շարժման առավելագույն արագությունը երկու ռեժիմներում 10կմ/ժ է:

Դեռ պարզ չէ, թե  երբ ռոբոտը վաճառքի կհանվի, սակայն ինստիտուտի մասնագետները վստահեցնում են, որ մեծաքանակ արտադրությունը շուտով կսկսեն: