Twitter-ը 2 ամսում 70 մլն կեղծ հաշիվ է արգելափակել

Twitter-ն, ինչպես և խոստացել էր, հզոերացրել է կեղծ հաշիվների դեմ պայքարի իր միջոցները: Այժմ միկրոբոլոգի ալգորիթմը օրեկան մոտ 1 միլիոն կեղծ հաշիվ է արգելափակում:

Ընկերույունը նման որոշում էր կայացրել դեռ անցյալ տարի, երբ ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու նպատակով կեղծ հաշիվների օգտագործման վերաբերյալ   քննություն էր անցկացվել:

Բնականաբար, սոցցանցի այս գործունեությունը կբերի օգտատերերի քանակի կտրուկ նվազման:

Բայց դա չի անհանգստացնում Twitter-ին. ընկերութան փոխնախագահ Դել Հարվին ավելի վաղ նշել էր, որ հիմա  ընկերությունն ուժերը կենտրոնացրել է անվտանգության վրա:

Հարվին նշել է, որ արգելափակված հաշիվների մեծ մասը ակտիվություն չեն գրանցել երկար ժամանակ: