Վաճառքում հայտնվել են վիրուսակիր Android սմարթֆոններ

Վաճառքում հայտնվել են վիրուսակիր Android սմարթֆոններ

Նրանք, ովքեր ցանկանում են Android բյուջետային սմարթֆոն ձեռք բերել, պետք է երկար մածեն այդ մասին, քանի որ այստեղ հայտնաբերվել են վիրուսներ:

Այս մասին տեղեկատվություն է հայտնել  Upstream ընկերությունը, որը զբաղվում է օնլայն անվտանգության հարցերով:

Բրազիլիայում, Եգիպտոսում վաճառվող որոշ էժան Android սմարթֆոններ վիրուսներ են պարունակում, որոնք կարող են օգտատերերի տվյալներ գողանալ: Տվյալ ծրագրերը կապվում են անհայտ սերվերների հետ, որոնք տեղադրված են Ասիայի տարածքում և վերլուծում օգտատերերի տվյալները: Այսպես վնասաբեր ծրագիրը առանց  օգտատերերի իմացության նրանց կապում է վճարովի սերվերների հետ:

Թե, որ սարքերն են վտանգված, հայտնի չէ:  The Wall Street Journal-ը միայն մեկ սմարթֆոնի անուն է հրապարակել: Խոսքը  Singtech P10-ի մասին է:

 

Թեգեր: Android, Smartphone