Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 10)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Flux Vortex

Գինը՝ 1.99$ – անվճար

Ստեղծեք սեփական գլուխգործոցներ այս հավելվածի միջոցով: Պետք է մատները սահեցնել էկրանով, որպեսզի ստացվի ցանկալի արդյունք:

IDEAZ

Գինը՝ 0.99$ – անվճար

Պահպանեք ձեր հետաքրքիր մտքերն ու գաղափարները մեկ վայրում՝ այս հավելվածում: Դրանց կարող եք կցել նաև տեքստային ֆայլեր, լուսանկարներ,  կարող եք նաև գունավորել դրանք տարբեր գույներով:

FileCalendar

Գինը՝ 1.99$ – անվճար

Պահպանեք կարևոր ֆայլերն ու լուսանկարները ֆայլերի օրացույցի միջոցով: Այն դիզայնով նման է iOS օրացույցին, որտեղ կարող եք գրառել ձեր բոլոր կարևոր իրադարձությունները: Այստեղ կարող եք նաև խմբագրել կամ վերախմբագրել ֆայլերը: