Հաջողության բանաձև Pixart-ի համանհիմնադիր Հովհաննես Ավոյանից

Հաջողության բանաձև Pixart-ի համանհիմնադիր Հովհաննես Ավոյանից

Օրեր առաջ Picsart հայտնի ֆոտոխմբագրման հարթակի համահիմնադիր Հովհաննես Ավոյանը «Հաջողության բանաձև» նախագծի շրջանակում երիտասարդներին պատմեց իր անցած ուղղու, դժվարությունների, սխալների ու հաջողությունների մասին:

Ինչպե՞ս հաջողել՝ բանաձև Հովհաննես Ավոյանից:

Հովհաննես Ավոյանը 5 ստարտափի հիմնադիր և համահիմնադիր է: Բոլոր ստարտափերը հաջողել են և իրենց տեղն ունեն հայկական և համաշխարհային տեխնոշուկայում, բայց իր հաջողության պատմությունը տեխնոդեմքը սկսեց Picsart-ից: 

 «Ամենահաջողված ֆոտոխմբագիրն է՝ վերջնակետ: Մեզանից առաջ անցնող  ուրիշ խմբագրման հարթակներ չկան, որը ներբեռնված  է սմարթֆոնների  վրա ու քանի որ հեռախոսներն ավելի շատ են, քան համակարգիչները:  Եթե   համեմատենք մրցակիցների հետ, մենք ավելի շատ հնարավորություն ունենք: Ես չեմ խոսում Instagram-ի ու Snapchat-ի մասին, ես նրանց խմագրեր չեմ համարում, որովհետև դրանք լուսանկարը  թեթև լավացնելու ծրագրեր են ու դու չես կարող քո լուսանկարը  այդտեղ   լուրջ խմբագրել»,- նշեց համահիմնադիրը:

Գործիքակազմն այստեղ հագեցած է: Հովհաննեսը նշում է, որ նման հնարավորություններով հարթակն անգամ առաջ է անցնում այնպիսի խոշոր խմբագրման հարթակներից ինչպիսին է օրինակ Adobe Photoshop-ը:

« Սա շատ կարևոր փաստ է և ավելի կարևոր է, որ այդ ամբողջ ծրագրերը մշակվել են Հայաստանում՝ հայ ինժեներների կողմից և այդտեղ կա տարիների ու  մեծ կոլեկտիվի աշխատանք»,- հավելեց նա:

Այսօր Picsart-ում աշխատում է մոտ 400 մարդ և աշխատակիցների մեծամասնությունը ինժեներներ են: Իսկ ավելի հետաքրքիրն այն է, որ աշխատակիցների մոտ 40 տոկոսը կանայք և աղջիկներ են:

 «Դա ևս Picsart-ի յուրահատկությունն է, մենք սիրում ենք, որ աղջիկները մասնակցում են այս գործընթացում, որովհետև իրենք ավելի շատ են  ասոցացվում այս արտադրանքի հետ և  օգտագործողների շարքում են:  Հաճախ նրանք  ավելի լավ գաղափարներ են տալիս, քան մեր թիմը: Այնպիսի  գաղափարներ են տալիս, որոնք մենք անմիջապես կիրառում ենք դրանք»:

Ընկերության առանձնահատկությունը Հովհաննեսը համարում է այն, որ ֆոտոխմբագրումն այս հարթակում նրանք դարձրել են ոչ թե աշխատանք, այլ հաճելի զբաղմունք: Picsart-ի համահեղինակը նշում է՝ այստեղ կարելի է ոչ միայն խմբագրել նկարները կամ հետաքրքիր ժամանակ անցկացնել, այլ նաև այդ ամենը համադրել սովորելու հետ՝ յուրացնել նոր գործիքներ կամ անիմացիոն լուծումներ ստանալու գաղտնիքները բացահայտել:

  «Մենք որոշեցինք, որ  չենք ուզում ֆոտոշոփի նման լինենք սոլիդ, լուրջ, հպարտ, այլ որոշեցինք ստեղծել խմբագիր բոլոր ստեղծագործ մարդկանց համար՝ բոլորի համար, որը ոչ միայն անում ես, որովհետև  խնդիր ունես շտկելու, այլ, որ հաճելի է նաև աշխատել այս հարթակում:  Մեր օգտագործողների մի մասը  մտնում է հարթակ չիմանալով ինչ է անելու, ուղղակի որոնում, գաղափար է ման գալիս ու գտնելով՝ անցնում աշխատանքի: Ինչ-որ թեմայի շուրջ մարդիկ խմբավորվում են ու սկսում են կոնտենտ ստեղծել, իրար հետ անգամ կիսվել ու իրարից ոգևորվել, համագործակցել»:

Հարթակը օգտատերերի համագործակցության նոր մեխանիզմներ է ստեղծել, որը կոչել են՝ «ՌԵՄԻՔ» : Ի դեպ՝ պետք է նշել, որ Instagram-ը ևս սկսեց օգտագործել այդ բառը, Picsart-ից հետո:

«ՌԵՄԻՔ»-ի միջոցով մարդիկ կիսում են նկարներ ՝ ազատ խմբագրման համար: Մյուս օգտատերերը դրանց վրա  կարող են ավելացնել իրենց լուծոիւմները՝ տեքստ, սթիքեր, անիմացիա և այլն:  Սա ևս Picsart-ի առանձնահատկություններից մեկն է, որը չեք հանդիպի մյուս ֆոտոխմբագրիչներում:

Հեղինասկ՝ Սյուզան Թոսունյան