Apple-ի հետքերով. Samsung-ը Հնդկաստանում խոշոր գործարան է բացում

Հարավկորեական տեխնոհսկան՝ Samsung Electronics-ը, Հնդկաստանում բացել է սմարթֆոնների արտադրության խոշոր  գործարան: Այս մասին ընկերությունը հայտնել է իր պաշտոնական էջում:

Գործարանի պաշտոնական բացումը կատարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Samsung India-ն  գործարկել է «Ստեղծիր աշխարհի համար» նախագիծը, որի գլխավոր նպատակն է Հնդկաստանում արտադրվող բջջային հեռախոսներ արտահանելը։

Նոր գործարանի շնորհիվ Samsung-ը   կկրկնապատկի իր կապիտալը Նոյդեում՝ տարեկան 68 միլիոնից հասցնելով 120 միլիոնի։