Xiaomi-ն հուլիսի 25-ին կներկայացնի իր նոր սմարթֆոնը

Xiaomi-ն իր նոր Mi A2 սմարթֆոնը կներկայացնի հուլիսի 25-ին: Սմարթֆոնը Google-ի հետ համատեղ նախագիծ է, որի նախատիպը ներկայացվել էր դեռ ապրիլ ամսին:

Գաջեթը կունենա երկու տարբերակ՝   4 և 6  գբ օպերացիոն հիշողություն և    32 կամ 64 գբ ֆլեշ հիշողությամբ, որն ի դեպ հնարավոր կլինի մեծացնել կրիչի օգնությամբ:

Mi A2-ը արտաքինից նման կլինի  Mi 6X-ին՝  կունենա 6 դյույմանոց  էկրան, Snapdragon 660 պրոցեսոր, դիմային 20 մգպ հզորությամբ  կրկնակի տեսախցիկ  և մատնահետքի սքաներ, որը տեղադրված կլինի գաջեթի կորպուսի հետևի հատվածում: