HTC բլոկչեյն սմարթֆոնը հասանելի կլինի աշնանը

HTC–ը ընկերությունը կայքէջ է թողարկել, որտեղ ներկայացրել է  Exodus նախագիծը։ Գրառման մեջ ընկերությունը խոստացել է օգտատերերին բլոկչեյն սմարթֆոնների հետ աշխատելու հնարավորություն տա 2018–ի երկրորդ եռամսյակում` աշնանը։

HTC–ն անոնսավորել է իր առաջին բլոկչեյն սմարթֆոնը դեռևս մայիսին։ Դրա ամենամեծ առավելությունը մյուսների նկատմամբ կդառնա ինետգրված ունիվերսալ դրամապանակը, որը ունի կրիպտոարժույթների հետ սինքրոնացվելու գործառույթ։

Բացի այդ, ընկերությունը մտադրվել է ստեղծել սեփական բլոկչեյն ցանցը, որտեղ և կկիրառվեն այս սմարթֆոնները։

Ի դեպ HTC Exodus–ը առաջին բլոկչեյն սմարթֆոնը չէ, ինչպես հայտարարել էր ընկերությունը։ Սեպտեմբերին նման լուծում է թողարկել նաև  Sirin Labs ընկերությունը։ Ընկերության  Finney գաջեթը հանրության դատին կհանձնվի այհս տարվա հոկտեմբերին։