Apple-ը չի թողարկի iPhone SE և iPhone X մոդելները

BlueFin Research վերլուծական ընկերությունը անսպասելի   կանխատեսում է արել։  Իր բլոգում ընկերությունը գրառում է կատարել այն մասին, որ հավանական է ամերկյան Apple ընկերությունը հրաժարվի   iPhone SE-ի և iPhone X-ի թողարկումից։ Մոդելները պետք է ներկայացվեն այս տարի։

Այդպիսի քայլի պատճառ է նշվում ընկերության ցանկությունը ապագայում շեշտը դնել iPhone 9, iPhone 11 և iPhone 11 Plus մդելների վրա։ Ընկերությունը նախատեսում է այս մոդելներով բարձրացնել վաճառքի թվերի ցուցանիշները։