Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 11)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

YourApparel 

Գինը՝ 2.99$ – անվճար

Գծագրեք ձեր օրվա տեսքը այս հավելվածի միջոցով։ Սկզբում պետք է լուսանկարեք ու հավելված ներբեռնեք ձեր պահարանի իրերն, այնուհետև հավելվածը կօգնի ձեզ ընտրել օրվա լավագույն «լուքը»։

Stopwatch+ for Track & Field

Գինը՝ 2.99$ – անվճար

Ձայնագրեք ձեր ժամանակն ու տարածեք այն սոցիալական ցանցերում։ Կարող եք ձայնագրել այնքան, ինչքան կցանկանաք։

CALC Swift 

Գինը՝ 0.99$ – անվճար

Գումարեք ու բազմապատկեք, հանեք ու բաժանեք թվերն այնքան արագ, որքան երբեք չեք կարողացել անել։ Հավելվածը վիրտուալ հաշվիչ է, որը կօգնի արագ հաշվարկներ կատարել։ Այստեղ կա մոտ 50 տարբեր գործառույթ իրականացնող բաժին։