Տեղեկատվության արտահոսք Apple-ից

Տեղեկատվության արտահոսք Apple-ից

Սան Խոսե օդանավակայանում ձերբակալվել է Apple-ի նախկին ինժեները: Նախկին աշխատակիցը   փորձել է  Apple-ի անօդաչու ավտոմեքենաների մասին տեղեկատվություն արտահանել Չինաստան;

The Washington Post-ի փոխանցմամբ,    Սյաոլան Չժանը 2015 թվականից մոտ երկու տարի աշխատել է Apple-ի այն բաժնում, որը զբաղվում էր անօդաչու ավտոմեքենաներով: Apple-ը լքելուց  հետո պարոն Չժանը գաղտնի տեղեկատվություն էր ներբեռնել, այդ թվում՝ ինժեներական սխեմաներ և Apple-ի անօդաչուների վերաբերյալ տեխնիկական զեկույցները:

Իրավապահ մարմինները ձերբակալել են   Չժանին օդանավակայանում, երբ նա  պատրաստվում էր թռչել Խանչժոու: Հարուցվել է քրեական գորխ: Եթե նա մեղավոր ճանաչվի, ապա նրան 10 տարվա ազատազրկում է սպասվում նաև 250 հազար դոլարի տուգանք:

 

Թեգեր: Apple