Հայտնի է, թե ինչ գաջեթներ կներկայացնի Apple-ը սեպտեմբերին

Հայտնի վերլուծաբան Մինգ Չի Կուոն պատմել է   Apple-ի՝ սեպտեմբերին թողարկվելիք գաջեթների մասին: Ըստ վերլուծաբանի ընկերությունը կթողարկի փ տարբեր մոդելի  iPhone և մի քանի համակարգիչ:

Եվ այսպես ընկերության երկրպագուները կարող են ակնկալել.

  •  iPhone-ի երեք նոր մոդել: Այստեղ ոչինչ չի փոխվել՝ 6.5 դյույմանոց OLED էկրանով տարբերակ, մոդլ՝  5.8 դյույմանոց OLED-ով և  6.1 դյույմ  LCD էկրանով:
  • Երկու նոր պլանշետ:  11 և 12.9 դյույմանոց տարբերակները նոր պլանշետների ևս կներկայացվեն սեպտեմբերին: Երկու տարբերակն էլ կստանան նեղ շրջանակներ և չեն ունենա  «Home» կոճակը: Դրան կփոխարինի Face ID տեխնոլոգիան:

  • Սպասվում են մեծաքանակ համակարգիչներ: Արդեն կան  MacBook 12 և MacBook Pro տարբերակները, որոնք կստանան նոր պրոցեսորներ:  iMac-ում լուրջ փոփոխություններ են սպասվում դիսփլեյում:  Հնարավոր է այն ունենա  iPad Pro-ի որոշ գործառույթներ: Նաև կթողարկվի նոև բյուջետային MacBook-ն, որը կփոխարինի   MacBook Air-ին: Եվ վերջին 4 տարվա մեջ առաջին անգամ կթարմացվի Mac mini-ն:
  • Խելացի ժամացույցները կունենան նոր դիզայն: Դրանց չափերը կմնան նույնը, իսկ դիսփլեյի չափերը կմեծանան մի քանի անգամ:
  • Վաճառքում կհայտնվի նաև երկար սպասված AirPower-ը, որը անոնսավորվել էր դեռ անցյալ տարի: