Քիմ Քարդաշյանը Instagram–ի մեկ հրապարակումով ավելի շատ է վաստակում, քան ԱՄՆ նախագահը

Instagram–ն ինչպես հայտնի է ոչ միայն լուսանկարներ կամ տեսանյութեր հրապարակելու հարթակ է։ Սոցցանցը շատերի համար նաև եկամտի աղբյուր է։

Եթե օգտատերն ունի շատ հետևորդներ, ապա գումար վաստակելու համար բոլոր նախադրյալները կան։ Նման ձևով գումար են աշխատում նաև հայտնի մարդիկ։ Իհարկե, նրանց մոտ գովազդ պատվիրելը բավական թանկ հաճույք է և ոչ բոլորին է հասանելի։

Օրինակ` ինստագրամյան հայտնի աստղ Քիմ Քարդաշյանը գովազդային մեկ հրապարակման միջոցով ավելի շատ գովազդ է աշխատում, քան ԱՄՆ նախագահը իր աշխատանքային 1 տարում։ Instagram–ի աստղին մոտ մեկ հրապարակում պատվիրելն արժի 500.000 դոլար, իսկ ահա Դոնալդ Թրամպի աշխատավարձն ընդամենը 400.000 դոլար է։  Նման գին է սահմանել հրապարակումների համար նաև Քայլի Ջեները։