Mail.ru Group-ին մեղադրում են Facebook-ի օգտատերերին լրտեսելու մեջ

Mail.ru Group-ը գաղտնի տվյալներ է հավաքել Facebook-ի օգտատերերից:

Այս մասին հայտնում է  Коммерсант-ը: Սակայն, Mail.ru Group-ն ու  Facebook не видят в этом проблемы.

Հայտնի է, որ  61 ընկերություն, այդ թվում նաև Mail.ru Group–ը , facebook–ի օգտատերերի տվյալներ է ստացել։ Ընկերությունններին հասանելի են եղել այնպիսի տվյալներ, ինչպիսիք են` անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ, գեոլոկացիոն տվյալներ, ինչ հրապարակումներ են հավանում տվյալ օգտատերերը և այլն։

Facebook–ի տվյալներով, այս գործունեությունը շարունակվել է մինչև 2015 թվականի մայիսը։ Mail.ru Group–ը   Facebook–ի համար հազարավոր ծրագրեր ու հավելվածներ է մշակել, որոնցից շատերը միայն թեստավորվել են և չեն գործարկվել։

Թե ինչ հավելվածների մասին է խոսքը, հայտնի չէ։