WhatsApp-ը սկսել է պայքարել կեղծ նամակների դեմ

WhatsApp մեսինջերում նոր գործառույթ է հայտնվել, որի առաջնային խդնիրը կեղծ հաշիվների դեմ պայքարն է:

Հավելվածի  նորարարությունը ընդամենը նշագրում է, որի միջոցով հավելվածը ստուգում է կեղծ է հաշիվը, թե՝ ոչ:

«Այդ նշումի շնորհիվ դուք կկարողանաք հասկանալ, արդյոք ձեզ ուղարկված հաղորդագրությունը իրոք ձեր ընկերը կամ ազգականն էր գրել, թե նրանք պարզապես ձեզ վերաուղարել են մեկ ուրիշի  գրած հաղորդագրությունը»,- նշված է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հեղինակները նաև նշել են, որ  WhatsApp-ի համար կարևոր է օգտատերերի անվտանգությունը։ Նրանք խորհուրդ են տալիս ուշադիր լինել ուրիշների հաղորդագրությունները իրենց ընկերներին վերաուղարկելիս։