Ինչպե՞ս միացնել Youtube-ում «նկարը՝ նկարում» գործառույթը

ittrend.am-ը պատմում է, թե ինչպես YouTube-ում հոլովակներ դիտել «նկարը՝ նկարում» ռեժիմում: Այս գործառույթը հասանելի է նաև  MacOS համակարգիչներում:

macOS Sierra-ում  Apple-ը նոր գործառույթ է ավելացրել, որը հնարավորություն է տալիս տեսահոլովակը դիտել առանձին պատուհանում, ինչի շնորհիվ կարելի է և՛ աշխատել, և՛ տեսահոլովակ դիտել:

Ահա, թե ինչպես կարելի է ակտիվացնել այս գործառույթը:

  • Գործարկել  Safari բրաուզերը
  • Միացնել ցանկացած տեսոհոլովալկ YouTube-ում
  • Մկնիկի աջ ստեղը սեղմել, որտեղ կհայտնվի պատուհան
  • Եվս մեկ անգամ աջ ստեղը սեղմել, որպեսի ի հայտ գա   Safari-ի մենյուն
  • Ընտրել մտնել՝  «Նկարը՝ նկարում» գործառույթը

Տեսահոլովակի կտեղափոխվի էկրանի ներքևի հատվածում  աջ անկյուն՝ ավելի կոմպակտ չափով: