Chrome–ը թարմացված դիզայնով թեստավորման համար հասանելի է բոլոր օգտատերերին

Melbourne, Australia - May 23, 2016: Close-up view of Google apps on an Android smartphone, including Chrome, Gmail, Maps.

Այս շաբաթ Google ընկերությունը նոր թարմացումներ է թողարկել   Chrome Canary–ի համար։ Այն այժմ թեստավորման փուլում է, փորձարկել կարող են բոլոր ցանկացողները։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ընկերությունը պարբերաբար թարմացումներ է թողարկում  Chrome բրաուզերի համար։ Դանդաղ, բայց հստակ քայլերով հավելվածը փոփոխում է իր արտաքին դիզայնը և զինվում նոր գործառույթներով։

Chrome–ի նոր  Canary տարբերակը մի շարք փոփոխություններ ունի։

  1. թարմացված է արտաքին տեսքը, ավելացվել են գունային լուծումները
  2. հուշումների նոր տարբերակիչներ` omnibox;
  3. ծանուցումների նոր ինդիկատոր

Ընկերություննը  Chrome բրաուզերը վաղուց է փոփոխությունների ենթարկվում, բայց նման մեծ փոփոխություններ բրաուզերը չէր ստացել 2008 թվականից։

Իհարկե, նորարարությունները միշտ խրախուսվում են, բայց դրանց եզակի լինելու պատճառով օգտատերերը արագ չեն կարողանում ադապտացվել։

Այդ պատճառով էլ  Google–ը ինտերֆեյսը փոփոխում է  դանդաղ` քայլ առ քայլ։

Chrome Canary–ն     Windows, Linux  և Chrome OS–ում ակտիվանում է ինքնաբերաբար։