Կանադացիները ամուսնալուծվելու համար նախպատեսված հավելված են ստեղծել

Կանադացի մասնագետները հավելված են թողարկել, որը թույլ է տալիս առցանց ամուսնալուծվել:

Այս մասին հայտնում է CBC լրատվականը:  Նոր հավելվածից օգտվել կարող են, եթե ամուսնալուծվելու որոշումն ընդունվել է երկուստեք և գույքի ու պարտքերի բաժանման առիթով վեճեր  չկան:
Ըստ նահանգի իշխանությունների,  10 հազար ամուսնալուծության դեպքերից միայն մի փոքր մասն է փոխհամաձայնության սկզբունքով լինում: Այստեղ գլխավոր խնդիրը փաստաթղթերի  բարդ համակարգի պատճառով  սխալներ են: Դրա պատճառով ամուսնալուծության գործընթացը ձգձվում է:
Այս հավելվածը   թույլ է տալիս կրճատել ամուսալուծության գործընթացը մինչեւ 30 րոպե: