Fortnite-ի 5–րդ թարմացումը ամենամեծն է խաղի թողարկումից հետո

 Fortnite-ի 5–րդ թարմացումը ամենամեծն է խաղի թողարկումից հետո

Երեկ թողարկվել է Fortnite խաղի 5–րդ  տարբերակը, որն իր մեջ մեծ փոփոխություններ է պարունակում։  Սա խաղի ամենամեծ թարմացում է թողարկումից հետո։

Նոր տարբերակում գեյմերներին սպասվում  վիկինգներով լի նավեր, անապատի հենց կենտրոնում արկածներ և այլն։ Այստեղ նաև բարելավել են կերպարների գործառույթները։

Լոկացիոն դաշտերի միջև կարելի է տեղափոխվել  All Terrain Kart փոխադրամիջոցով։

Նոր տարբերակի թողարկմամբ գեյմերները կբացահայտեն անհայտ աշխարներ և կստանան խաղում երբեք չներդրված մրցանակներ։

Epic Games–ը չի մոռանում նաև  խաղային տեխնիկայի մասին։ Հեղինակները բարելավել են գեյմփլեյը,  և հետաքրքիր հնարավորություն են ավելացրել Nitendo–ով Fortnite խաղացողների համար։

Թեգեր: Elic Games, fortnite