MacBook Pro-ի առաջին պատվիրատուներն իրենց գաջեթները կստանան այսօր

Լավ լուր բոլոր նրանց համար, ովքեր սպասել են MacBook Pro -ի թարմացմանը:   Apple-ն այն արդեն սկսել է վաճառել ԱՄՆ-ի տարածքում և պատվիրատուներին կհասնեն արդեն այսօր: Ընկերությունը գաջեթները հասցեատերերին կտրամադրի խոստացված ժամանակից շուտ: Նախնական գրանցումների համաձայն դրանք օգտատերերին հասանելի կլինեին միայն այս ամսվա 16-18 ընկած ժամանակահատվածում: 

Առավել հետաքրքրականն այն է, որ անգամ նման արագությամբ օգտատիրոջը կհասնի նոութբուքի համեմատաբար թանկ տարբեարակը:

Հիշեցնենք, որ MacBook Pro նոութբուքերն արդեն երկար ժամանակ էր, ինչ թարմացում չէին ստացել: Սա առաջին խոշոր թարմացումներից է: