Հայ դպրոցականները մաթեմատիկայի օլիմպիադայից հաղթանակով են վերդարձել

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում նկար է հրապարակել, որով շնորհավորել է աշակարտներին մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայից մեդալներով վերադառնալու կապակցությամբ։

Ներկայացնում ենք գրառումը`

https://www.facebook.com/www.edu.am/photos/a.1839353896291896.1073741828.1835465163347436/2330997687127512/?type=3&theater

Մեկնարկել են 2018 թվականի միջազգային օլիմպիադաները. հուլիսի 7-13-ը Ռումինիայի Քլուջ-Նաբոկա քաղաքում տեղի ունեցած «Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադան հայ դպրոցականների հաղթարշավի սկիզբն է դրել:
Հայաստանի դպրոցականների թիմի բոլոր վեց մասնակիցներն արժանացել են մեդալների՝ երկու արծաթե և չորս բրոնզե:

Մարտիրոսյան Վահան-Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց (12-րդ դասարան) -արծաթե մեդալ

Կարալյան Ալեքսանդր – «Քվանտ» վարժարան (12-րդ դասարան) – արծաթե մեդալ

Փանոսյան Լյովա – Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց (11-րդ դասարան) -բրոնզե մեդալ

Մաղաքյան Գագիկ – Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց (11-րդ դասարան) բրոնզե մեդալ

Մուրադյան Նատալի – Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց(11-րդ դասարան) – բրոնզե մեդալ

Չթչյան Տիգրան – Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց (10-րդ դասարան) – բրոնզե մեդալ

Օլիմպիադային մասնակցել է 108 երկրի թիմ՝ 594 մասնակիցներով: