ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի Twitter-ը <<դատարկվել>>է

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի Twitter-ը <<դատարկվել>>է

ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի էջից բաժանորդներ են <<անհետացել>>: Այս մասին հայտնում է USA Today-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բաժանորդների քանակը նվազել է նար Բարակ Օբամայի, Կեթի Փերիի, Քիմ Քարդաշյանի  և մյուս հայտնի մարդկանց միկրոբլոգում:

Բաժանորդների զգալի թվից զրկվել է նաև միկրոբլոգի համահիմնադիր Ջեք Դորսիի պաշտոնական հաշիվը:

Բաժանորդագրությունների թվերի անկումը պայմանավորված է մեկ հանգամանքով: Twitter-ը վերջերս նոր քաղաքականություն է սահմանել, ըստ որի պետք է պայքարի կեղծ ու ահաբեկչական քարոզրություն տարածող հաշիվների դեմ: Մոտ մեկ շաբաթվա ընթացքում սոցցանցի մշակած հատուկ ալգորիթմը գտել ու ջնջել է այդպիսի մոտ 70 միլիոն կեղծ հաշիվ: