Google-ը YouTube–ի Android տարբերակն անշրջանակ է դարձրել

Google–ը գործարկել է  Android սմարթֆոնների համար նախատեսված YouTube–ի թարմացված տարբերակը, որը մի շարք նորություններ ունի։ Բացի այն, որ այստեղ արդեն կարելի է Incognito ռեժիմով հոլովակներ դիտել, այլ նաև այդ հոլովակները կարելի է դիտել ամբողջ էկրանով` առանց շրջանակների։

Թարմցումն արդեն հասանելի է Google Play–ում, բայց ոչ բոլոր օգտատերերի համար։ Այն դեռ թեստավորման փուլում է գտնվում։

Առաջին հայացքից փոփոխությունն աննշան կթվա, բայց այն օգտատերերն, ովքեր ունեն առանց շրջանակի սմարթֆոններ, միանշանակ կգնահատեն  նորարությունը։  Առանց շրջանակի Youtube-ն ավելի կոկիկ ու հավաք է թվում, իսկ կողքի սպիտակ շրջանակների բացակայությունը էկրանի վրա առաջնային դիրք է մղում կոնտենտը։