Գիտնականները հատուկ տեխնոկտոր են ստեղծել

Ցինցինատիի համալսարանի մասնագետները սմարթոնը լիցքավորող խելացի հագուստ են պատրաստվում ստեղխել։  Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»։

Գործվածքի հիմնական մասը ածխածնային նանոխողովակներն են լինելու։ Դրանք ստեղծվում են հատուկ պայմաններում։  Նանոխողովակներով ստացված թելը կարելի է օգտագործել ցանկացած կտորի արտադրության համար։

Ածխածնային թելերը կարելի է օգտագործել  տարբեր սարքերում՝ ծանր մետաղական սենսորներում,  կոնդենսատորներում և  մարտկոցներում: Ածխածնային նանոխողովակները կարող են փոխարինել պղնձե մետաղալարն  ավտոմեքենաների և ինքնաթիռների մեջ։ Սրա շնորհիվ կնվազի մեքենաների քաշը և կբարձրանա վառելիքի այրման օգգ–ն։