Apple–ը հուսախաբ է անում իր օգտատերերին. յուրաքանչյուր թարմացում վտանգավոր է

Apple–ը հուսախաբ է անում իր օգտատերերին. յուրաքանչյուր թարմացում վտանգավոր է

Apple–ն իր սարքերում բավական հաջող ու որակով մարռկոցներ է տեղադրում, որոնք կարող են մրցունակ լինել ընդհուպ մինչև 2 տարի։

Բացի այդ  Apple–ն ունի լավ թարմացումներ` դրանք ժամանակին են և հաճախ։

Բայց կա մեկ մեծ խնդիր։ Երբեմն (բավական հաճախ), օպերացիոն համակարգի թարմացումները կրճատում են դեվայսի աշխատանքի ժամաքանակը։ Այդպես էր նախկին iOS–ների հետ։ Այդպես էր նաև iOS 7–ից հետո։ Եվ, զարմանալին այն է, որ ոչինչ չի փոխվում։ Նույնը շարունակվում է նաև այսօր։

Ի դեպ` մարտկոցի աշխատանքի խաթարում կարող է լինել ինչպես հին iPhone 6–ի, այնպես էլ նոր iPhone 7 plus–ի դեպքում։ Սա կարող է խոսել մեկ բացթողման մասին` ընկերությունը թեստավորման փուլի համար երկար ժամանակահատված չի սահմանում։ Արդյունքում ստանում է  խոտաներով ու վնասաբեր թարմացումներ։

Ի դեպ` պրակտիկան ցույց է տվել, որ հին մոդելի գաջեթները տուժում են ամենաշատը։ Հնարավոր է` այն պատճառով, որ թեստավորողները թիրախավորում են բացառապես նոր մոդելները` հաշվի չառնելով, որ շատ օգտատերեր դեռ հին մոդելներն են օգտագործում։

 

Թեգեր: Apple, Apple phone, iOS, iPhone