Այն ամենն, ինչ հայտնի է Samsung Galaxy S10–ի մասին

Այն ամենն, ինչ հայտնի է Samsung Galaxy S10–ի մասին

Samsung Galaxy Note 9–ը դեռ չի թողարկվել, բայց ցանցում արդեն հայտնվել են Galaxy S10–ի մասին տեղեկատվություն նաև լուսանկարներ։

Ահա, թե ինչ գիտենք Samsung–ի ապագա սմարթֆոնի մասին։

Սարքը կունենա.

  •  5,8 դյույմանոց էկրան
  • կողային հատվածում մատնահետքի սքաներ
  • մեկ դիմային և մեկ հիմնական տեսածցիկ

Դիզայնը

Ամենայն հավանականությամբ, Samsung –ը հավատարիմ կմնա իր սկզբունքներին, այց պատճառով էլ գաջեթի արտաքինը շատ փոփոխությունների չի ենթարկվի։ Հնարավոր է` փոփոխվի էկրանի մակերեսի չափը։  Samsung–ը իր նոր գաջեթի մատնահետքի սքաները կտեղափոխի սմարթֆոնի էկրանի հետևի հատված։

 

Դիսփլեյ

Լուրերի համաձայն,  Samsung Galaxy S10–ը կստանա  5,8 դյումանոց, 18։9  հարաբերակցությամբ    FHD+ կամ  QHD+ Super AMOLED էկրան։   Galaxy–ի ավագ մոդելը` S10–ը, կունենա   QHD+ 6,1 դյումանոց  Super AMOLED էկրան։

 

Տեխնիկական բնութագիրը

Samsung Galaxy սմարթֆոնները նախատեսված են ամերիկյան շուկայի համար։  Դրանք կաշխատեն  Qualcomm պրոցեսորով, իսկ մյուս բոլոր գաջեթներին բաժին կհասնի  ֆիրմային  Samsung Exynos պրոցեսորը։ Galaxy S10–ը կունենա 6 կամ 8 գբ օպերատիվ հիշողություն, իսկ  բազային  S10–ը կստանա 4 կամ 6 գբ օպերատիվ հիշողություն։

Սմարթֆոնի հիշողության ծավալը կլինի 64, 128 և 256 գբ։ Ըստ երևույթին Samsung–ը հրաժարվել է թողարկել 512 գբ ծավալով տարբերակները։  Հնարավորություն կլինի նաև ավելացնել microSD  հիշողության քարտ։

Գինը և թողարկմնա ամսաթիվը

Galaxy S10 –ի բազային տարբերակը կարժենա 600–650 դոլար։ 6,1 դյույմանոց ստանդարտ մոդելը` 749 դոլար։ Իսկ ահա  S10+ մոդելը շուկայում կլինի 849–1000 դոլար։  Նոր գաջեթները հնարավոր է ցուցադրվեն  MWC 2019–ի ընթացքում, որը տեղի կունենա փետրվարին։

 

Թեգեր: galaxy s10, Samsung