Աշխարհի թոփ ստարտափ վայրերը

Աշխարհի թոփ ստարտափ վայրերը

Startup Genome հետազոտական կենտրոնի հրապարակած զեկույցն ուսումնասիրել է 28 երկրի 55 ստարտափ էկոհամակարգ:

Առաջատարը Սիլիկոնյան հովիտն է, որին հաջորդում են Նյու Յորքը, Լոնդոնը, Պեկինը, Բոստոնը: Լավագույն տասնյակում են նաև Թել Ավիվը, Բեռլինը, Շանհայը, Լոս Անջելեսը, Սիեթլը: 14-րդ տեղն է զբաղեցրել Ստոկհոլմը՝ շնորհիվ փոքր մասշտաբների հետ մեկտեղ արձանագրած տպավորիչ առաջընթացի:

Թոփ 20-ում գերակշռում են ամերիկյան քաղաքները (7), Եվրոպան ներկայացնում է 5, Ասիան՝ 3 քաղաք: Թոփ 20-ում են նաև կանադական երկու քաղաքներ՝ Վանկուվերը (15) և Տորոնտոն (16): Վարկանիշում են հայտնվել նաև ավստրալական Սիդնեյը (17) և հնդկական Բանգալորը (20): Այս տարի վարկանիշը լքել են Մոնրեալը, Մոսկվան և Սան Պաոլոն:

Հետաքրքիրն այն է , որ վարկանիշի առաջատար Սիլիկոնյան հովիտը տաղանդներ ենթաբաժնում զիջում է 12-րդ տեղը զբաղեցրած Սինգապուրին: Սա պայմանավորված է Սիլիկոնյան հովտում գործող բարձր աշխատավարձերի և վաղ շրջանում գտնվող ստարտափների կողմից փորձառու մասնագետներ ներգրավելու մարտահրավերներով:  Ներդրումային հնարավորությունների ենթասանդղակում էլ Սիլիկոնյան հովտին հաջորդում են Նյու Յորքը, Շանհայը, Լոնդոնը և Պեկինը:

Հատկանշական է, որ «ստարտափ փորձառություն» ենթաբաժնում Պեկինը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Նյու Յորքից, Լոնդոնից և Բոստոնից: Զեկույցը փաստում է, որ եվրոպական ստարտափների հաճախորդների 20%-ը դուրս է Եվրոպայից:

 

Թեգեր: best place, StartUp