Էմոջիների օրվա առթիվ Apple–ն ստեղծել է ընկերության ղեկավարների պատկերով էմոջիներ

Հուլիսի 17–ին ինտերնետ համայնքը նշում է   Emoji–ների միջազգային օրը։ Apple–ը մասնակցել է այս միջազգային իրադարձությանն ու մեկ օրով ընկերութան ղեկավարներին փոխարինել է նրանց Memoji տարբերակներով։ Իհարկե, Apple–ի կայքում միայն։

2002 թվականի հենց այս օրը  MacWorld Expo–ն ներկայացրեց  iCal օրացույցը։ Այդ ժամանակից ի վեր օպերացիոն համակարգերի տարթեվային էմոձիները այս օրով են նշագրված։