Samsung Galaxy S10-ը կստանա գործառույթ, որը չունեն iPhone-ները

Samsung Galaxy S10-ը կստանա գործառույթ, որը չունեն iPhone-ները

Samsung-ի հաջորդ նորույթը՝  Galaxy S10-ը, որը կթողարկվի 2019-ի գարնանը, կունենա էկրանի ներսում տեղակայված բիոմետրիկական սենսոր: Նոր տեխնոլոգիայի շնորհիվ սմարթֆոնը կարելի է ապաարգելափակել մատն ուղղակի դիսփլեյին հպելով:

Այս մասին հայտնում է  Business Insider-ը՝ հղում անելով  TF International Securities-ի վերլուծաբան Մին Չի Կուոին:

Ըստ վերլուծաբանի, 10-րդ սերունդը կթողարկվի երեք  տարբերակով, 5,8, 6,1 և 6,4 տարեբրակներով: Երկու մեծ տարբերակները կստանան ուլտրաձայնային սենսոր, իսկ փոքր տարբերակի դեպքում այն տեղադրված կլինի գաջեթի կողային հատվածում:

Samsung-ը մտադրվել է իր նոր մոդելները շուկայում գովազդել հնարավորինս շատ, որպեսզի ապահովի դրանց վաճառքի մեծ քանակը:

Հնարավոր է սմարթֆոնը արտադրվի  40միլիոն օրինակով: