Lenovo-ն խանութներից հետ է կանչել իր նոութբուքերը

Lenovo-ն բոլոր խանութ սրահներից հետ է կանչել թվով 150 հազար նոութբուք: Պատճառը մարտկոցների հետ կապված խնդիրն է: Մասնագետների խոսքով, դրանք պայթյունավտանգ պահեր կարող են առաջացնել, ինչն էլ, բնականաբար, վնաս է օգտատերերի համար:

Սարքի աշխատունակ լինելը կարելի է ստուգել Lenovo-ի պաշտոնական կայքում: Խնդիրներ նկատելու դեպքում ընկերությունը անվճար կփոխի գաջեթի մարտկոցը: Պետք է սպասել մինչև գործընթացի մեկնարկը՝ օգոստոսի 31-ը: