Հավելվածներ նկարել սիրողներ համար

Հավելվածներ նկարել սիրողներ համար

Եթե սիրում եք նկարել և նոր տեխնոլոգիաների սիրահար եք, ապա այս հավելվածները ձեզ համար են։

SketchBook

Հավելվածի օգնությամբ կարող եք  նկարել ու գծանկարել։ SketchBook-ը հնարավորություն է տալիս նաև աշխատել    fullscreen ռեժիմում որի շնորհիվ` նոթատետրում մատիտով նկարելու զգացողություն կունենաք։ Հավելվածն  անվճար է, բայց․․․որոշ գործառույթներից օգտվելու համար այնուամենայնիվ ստիպված կլինեք վճարել։ Անվճար տարբերակն ունի նկարելու համար նախատեսված 10 վրձին, վճարովին՝ 100-ից ավելի։Հասանելի է այօէս-ի և անդրոիդի համար։

Tayasui Sketches

Այստեղ վրձինների պակաս ընդհանրապես չեք ունենա։ Հավելվածն առաջարկում է վրձինների բազմազանություն` տարբեր ձևի և որակի ։ Կարող եք նաև աշխատել պատրաստի լուսանկարների վրա։ Ծրագիրը համատեղելի է Apple-ի, Wacom-ի և Adonit ստիլուսների հետ։ Կա նաև  վճարովի Pro տարբերակ՝ լրացուցիչ հնարավորություններով։ Հասանելի է Էփլի և Գուգլի օնլայն սթորերում։

Infinite Painter

Հավելվածի առաջարկած 80 վրձնից բացի,   դուք կարող եք ստեղծել նաև ձերը` սեփականները:  Կարող եք միաժամանակ բազմաթիվ շերտեր օգտագործել։ Մնում է գործի դնել երևակայությունն ու ստեղծագործել: Հասանելի է 2 հարթակներում։ և ամենակարևորը` անվճար է:

Adobe Illustrator Draw

Ամենատարածված հավելվածներից է, որը վեկտորային ֆայլեր ստեղծելու և դետալների վրա մանրակրկիտ աշխատելու հնարավորություն է ընձեռում ։ Ինտերֆեյսը պարզ է։ Արդեն պատրաստի աշխատանքներն էլ կարող եք տեղավորել վիրտուալ պահոցում: Ունի նաև 2 գբ ամպային պահոց։ Անվճար է և հասանելի է անդրոիդ և այօէս համակարգերի համար։

 

Թեգեր: app, Paint App