Skype-ում զանգերը ձայնագրելու հնարավորություն է ներդրվել

Մոտ ժամանակներս  Microsoft ընկերությունը իր  Skype հավելվածում կներդնի զանգերը ձայնագրելու գործառույթ: Ձայնագրությունները կարելի կլինի պահպանել ամպային տիրույթում:

Այս գործառույթը կձայնագրի իրական ժամանակում:  Զրույցը ավարտելուց հետո ձայնագրությունը կարելի է լսել ցանկացած գաջեթից: Պետք է ուղղակի այն պահպանել ամպային տիրույթում:  Ընկերության ներկայացուցիչը նշում է, որ զրուցից առաջ բոլոր մասնակիցները կստանան ծանուցում ձայնագրության վերաբերյալ:

Ավելի վաղ  Skype-ում զրուցը ձայնագրելու հնարավորություն կար, բայց դրա համար անհրաժեշտ էին այլ հավելվածներ: