Xiaomi Mi 8 Explorer Edition-ը վաճառքում կհայտնվի շուտով

Xiaomi Mi 8 Explorer Edition սմարթֆոնը վաճառքում կհայտնվի 2018 թվականի հուլիսի 24-ից: Այս մասին հայտնել են Xiaomi ընկերության ներկայացուցիչները:

Գաջեթը վաճառքի կհանվի միայն  նախորդի մոդիֆիկացիայից հետո: 8 Explorer Edition-ը ունի Qualcomm Snapdragon 845 պրոցեսոր և թրենդին համապատասխան` երկակի հիմնական տեսախցիկ։ Նորույթը կունենա նաև մատնահետքի սքաներ, որը տեղակայված է հենց դիսփլեյում։ Սրանք հիմնական առանձնահատկություններն են, մնացած մասով նորույթը նման է իր նախորդներին։

Xiaomi Mi 8 Explorer Edition-ը հնարավոր կլինի ձեռք բերել 550 դոլարով: