ՀՀ նախագահի նստավայրում անցկացվել է աստղադիտում

ՀՀ նախագահի նստավայրում անցկացվել է աստղադիտում

Նախագահ Արմեն Սարգսյանի  նստավայրի տարածքում հուլիսի 17-ի երեկոյան «Գուդրայք Ջոն» աստղասերների ՀԿ-ն  կազմակերպել էր սիրողական աստղադիտում՝ մի խումբ երեխաների, այդ թվում՝  նաև հաշմանդամ։

Նման նախաձեռնությամբ ՀՀ նախագահի աշխատակազմին դիմել էր «Գուդրայք Ջոն» կազմակերպությունը, որը աստղադիտումներ և բաց դասեր է կազմակերպում։ Դասերի նպատակն է  զարգացնել սիրողական աստղագիտությունն ու հետաքրքրություն արթնացնել այս գիտության նկատմամբ:

Աստղադիտման մասնակիցներին ընթացքում միացել է նաև նախագահ Արմեն Սարգսյանը, զրուցել երեխաների և կազմակերպիչների հետ, կարևորել երեխաների մեջ մանուկ հասակից գիտության նկատմամբ հետաքրքրության սերմանումը: