Apple–ը հրաժարվել է վերանորոգել բարձրախոսների խնդիր ունեցող iPhone 7–երը

Խնձորային բրենդը ավարտել է iPhone 7 և iPhone 7 Plus մոդելներ վերանորոգման գործընթացը և այլևս չի պատրաստվում փոխել չաշխատող բարձրախոսները։

Այս մասին հայտնել է  MacRumors  պարբերականը։ Սխալը ընկերությանն է։ Այս խոտանի պատճառով զրուցակիցներն անգամ չեն լսել միմյանց։

Apple–ն ավելի վաղ հայտնել էր, որ այն կապված է սարքավորման ապարատային մասի  հետ։

Այս խնդիրը վերացնելու համար ընկերույթունը հատուկ նախագիծ էր սկսել, որի շրջանակում վերանորոգում էր սմարթֆոնները։ Բայց, նախագիծը երկար չտևեց, այնպես որ ոչ բոլոր խոտաններով սմարթֆոնները վերանորոգվեցին։